ՓՈՂ ԵՆ ՈՒԶԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության կոլեգայի նիստում Սերժ Սարգսյանի խիստ քննադատական խոսքերը նախապատմություն են ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մինչ կոլեգայի նիստը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Սերժ Սարգսյանին խնդրել է ոստիկանների աշխատավարձի մասին մտածել, քանի որ նրանք ամենաքիչ վարձատրությունն են ստանում, բայց ամենաշատն են քննադատության ենթարկվում: Սերժ Սարգսյանն էլ, քանի որ վատ տրամադրություն է ունեցել, բարկացել է: Նրան առավելապես բարկացրել է ճանապարհային ոստիկանների գործունեությունը, որոնք վարորդներից փող են «քամում»: «Լավ, դուք չե՞ք հասկանում, թե մարդիկ ինչից են դժգոհ, ինչո՞ւ եք անընդհատ շարունակում խորացնել այդ դժգոհությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը:




Լրահոս