Պահանջում են ավելի խիստ պատիժ․ Ցիգանկովի դատավարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոնվերսբանկի» գողոնը այդպես էլ չհայտնաբերվեց: Անգամ գործով եղել են հանգամանքներ, որոնք իրավապահ համակարգը չի կարողացել բացահայտել: 2018 թվականի հուլիսի 12-ին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը:

Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում: Նա գործարք կատարելու պատրվակով մտել էր Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղ ու սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով 200 հազար դոլարին համարժեք դրամ՝ հեռացել էր: Ավելի ուշ Ցիգանկովը հայտնաբերվել ու ձերբակալվել էր Վրաստանում, որին 7 ամիս անց բերեցին ՀՀ: Արդյունքում 2019 թվականի օգոստոսի 16-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը հրապարակեց վճիռը,Պյոտր Ցիգանկովին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետովեւ դատապարտեց ազատազրկման՝ 8 տարի 5 ամիս 5 / օր ժամկետով, եւ դեռ ավելին՝ դատավոր Գրիգորյանը բավարարել էր «Կոնվերս բանկ»-ի ներկայացուցիչ Ա.Սերոբյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը, որպեսզի Պյոտր Ցիգանկովից,հօգուտ«Կոնվերս բանկ»ՓԲԸ-ի, բռնագանձեն 11 միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար յոթ հարյուր հիսուն ՀՀ դրամ:

Նկատենք, որ 200 հազար դոլար գողոնը այդպես էլ չի հայտնաբերվել, եւ դեռ ավելին՝ ապահովագրական ընկերությունն է բանկին փոխհատուցել հափշտակված գումարը: Իսկ, ահա, Ցիգանկովը մինչօրսչի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ այդ հափշտակված գումարի հետ որեւէ կապ չունի: Դատելով իրավիճակից՝ մեղադրյալը պնդում է՝ինքը կապ չունի գողոնիհետ,բանկը ստացելէ հափշտակված գումարը ապահովագրական ընկերությունից, ինչը բազմաթիվ կասկածներ է առաջ քաշում: Միգուցե այս հափշտակության սցենարը բանկը կազմակերպեց, որ հետո ապահովագրական ընկերությունից փոխհատուցում ստանար:

Ինչեւէ, Ցիգանկովը առաջին ատյանի որոշումը բողոոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում, մեղադրող դատախազը եւս առաջին ատյանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ եւ պահանջում է ավելի խիստ պատիժ:




Լրահոս