Լուսանկարն արվել է Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհին
Երեկ ճանապարհի մերկասառույցի ու ձնաբքի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սեւանի գայի պոստից» մինչեւ Սեւանի թերակղզի տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածում 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դեպի ԵԱՏՄ եւ այլ երկրներ բուսական ծագման մթերք արտահանելու համար:
Վարդգես Իսահակյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի` արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկատվությունը՝
ծագման երկիրը, ապրանքի անվանումը, արտադրողի անվանումը եւ հասցեն (իրավաբանական եւ գործունեության), արտահանողի անվանումը եւ հասցեն, ստացողի անվանումը եւ հասցեն, պահման ժամկետը, ջերմաստիճանը:
Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետեւյալ փաստաթղթերը.
1. արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր. արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի եւ ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
2. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը-CMR
շարունակելի
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը հստակ ներկայացված է, մնում է ծանոթանալ եւ գործել օրենքով սահմանված կարգով:
ՀԱՐՑ. Ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպությունը պարտավո՞ր է պահպանել ստացված հարկային հաշիվները: Եթե այո, ապա ի՞նչ ժամկետով:
Լուսինե Մկրտումյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մկրտումյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունը պարտավոր է առնվազն մինչեւ ստացման տարվան անմիջապես հաջորդող հինգ տարին լրանալը պահպանել ստացած հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձեւով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները) կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը:
Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի՝ օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացված արժեքի հարկ վճարող անձանց կողմից արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում` մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում: