Փետրվարի 28-ին Փարիզի Լիոնյան կայարանի մոտակայքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տարհանվել են կայարանում գտնվող ուղևորները: Ֆրանսիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայություններին հաջողվել է մարել Լիոնի կայարանի կրակը:
Վերջին տվյալների համաձայն՝ կայարանը միտումնավոր է հրկիզվել:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ անհայտ անձինք հրկիզել են կայարանի մոտ կայանված ավտոմեքենաները, աղբամանները: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 37 մարդ: