Ինչով է պայմանավորված Թբիլիսի-Երևան ավիաչվերթերի չեղարկումը. պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Georgian Airways և Armenia Aircompany ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթերի չեղարկումը պայմանավորված է բացառապես այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխություններով։

«Ավիաընկերությունների պնդմամբ՝ վաղվանից ավիաչվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի»,- հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները:




Լրահոս