ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունն այսօր անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որից 20-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:
Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
– Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին,
– «ԼՈՄՈ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,
– «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
– «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
– Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 263-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և հաշտության համաձայնություն կնքելու թույլտվություն տալու մասին,
– «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու մասին: