ՀՈՂԸ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՆ ՍԱՍՈՒՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց Կոտայքի մարզի Արտավազ գյուղում: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Դա իշխանությունների վերաբերմունքն է, ի՞նչ ասեմ, էնքան ունեն, բայց չեն կշտանում անկուշտները, էս մարդիկ կշտանալու հատկություն չունեն: Ուղղակի կասեմ, որ, ովքեր խլել են, ամոթ իրենց, ամոթ էս իշխանություններին: Բայց խնդիր չկա, իրենք դա սկուտեղի վրա բերելու են ու նվեր տան Սասունին, որովհետեւ Սասունը էս երկրի արժանի զավակն է: Էս երկրի համար ինքը տվել է կարեւոր մի բան` իր առողջությունը, իր երիտասարդության տարիներին պայքարել է հանուն հայրենիքի: Որեւէ խնդիր չկա, մենք Սասունի հետ ենք ու ժամանակը կգա, էդ հողը կվերադարձվի նրան, բայց արդեն մշակված, կոկիկ վիճակով: Գագիկ Աբրահամյանին չեմ էլ ուզում բնութագրեմ, իսկ վարչապետը մի բան չի, որ իր մասին մի բան ասեմ, ինչ-որ դեմք էլ չի, որ մի բան խոսեմ: Թե ինչ իրավունքով ու ինչ հիմքով են դա արել, վաղը մյուս օրը պատասխան են տալու: Դա ուղղակի գողություն է, որի համար իրավական պատիժ է հասնում:ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ




Լրահոս