Ինչպես հայտնի է, բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններից պացիենտները «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել են այլ բուժկենտրոններ, այդ թվում նաև` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
ArmLur.am-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ հիվանդների վիճակը վերահսկելի է՝ սեզոնին բնորոշ զարգացումներով։
«Մարդկային կուտակումներ, չնախատեսված հոսքեր չկան»,-նշեցին բժշկական կենտրոնից։
Հավելենք, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 15 դեպք։