ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 31-ին, ժամը 14:24-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:04-ին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել է տան կիսանկուղային հյուրասենյակը (30 քմ)` գույքով։