Կան ակումբներ, որոնք կորոնավիրուսը օգտագործում են իրենց շահերի համար. Լուի վան Գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի», կատալոնական «Բարսելոնայի», Մյունխենի «Բավարիայի» եւ Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կտրականապես դեմ է արտահայտվել դադարեցված առաջնությունների վաղաժամ վաղաժամ ավարտի մասին.«Կան ակումբներ, որոնք կորոնավիրուսը օգտագործում են իրենց շահերի համար: 25 տուրերից հետո «Այաքսը» չի կարող չեմպիոն դառնալ, որովհետեւ «ԱԶ Ալկմարը» ունի հավասար միավորներ «Այաքսի» հետ: Մի՞թե դա կարեւոր չէ, դա իմաստ չունի՞»,- վան Գալի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հոլանդիայի առաջնության 25 խաղերից հետո մրցաշարային աղյուսակը 56 միավորով գլխավորում է «Այաքսը», ով երկրորդ տեղում ընթացող նույն քանակի միավորներ վաստակած «ԱԶ Ալկմարից» առաջ է անցել միայն լրացուցիչ ցուցանիշներով:
Հավելենք, որ վան Գալը իր մարզչական կարիերայի ընթացքում«Այաքսում» ու «Ազ Ալկմարում» եւս աշխատել է:
Հիշեցնենք, որ գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են COVID-19 կորոնավիրուսի պատճառով:
Եվրոպայում շարունակում են ֆուտբոլ խաղալ միայն Բելառուսում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս