![](https://armlur.am/wp-content/uploads/2020/04/92219651_706499276819660_6669829454702837760_n.jpg)
Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆուտբոլիստների աշխատավարձերի նվազման մասին։
«Ես կողմ եմ, որ ֆուտբոիստները ստանան իրենց աշխատավարձերը ամբողջությամբ եւ խելամիտ կերպով տնօրինեն դրանք ՝ օգտագործելով բարեգործության համար: Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնց անհրաժեշտ է օգնություն։ Շատ ակումբներ նախատեսված եկամուտները չեն ստանա։ Ֆինանսական կորուստների մասշտաբները կախված են նրանից, թե որքան երկար կտեւի դադարը :Օրինակ, եթե սեզոնը վերսկսվի մայիսին, ապա լուծումներ կգտնվեն։ Եթե վերսկսվի ձմռանը, ապա որոշ ակումբներ չեն կարողանա դիմանալ: Դա կփոխի ֆուտբոլը։ Ֆուտբոլը այլեւս չի լինի այնպիսին, ինչպիսին մենք գիտենք »,-Կրոսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Էդմոն Մարտիրոսյան