Վթար Հրազդան քաղաքում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին։ Վթարի հետևանքով ուղևորուհի 25-ամյա Հասմիկ Գևորգյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին։




Լրահոս