ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Զլատան Իբրահիմովիչը մեծ ձուկ է որսացել, լուսանկարվել հետը, ապա ազատություն պարգեւել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլային աշխարհում ստեղծված դադարը շատ հետաքրքիր ձեւով է օգտագործում: Իբրակադաբրան ազատ ժամանակ զբաղվել է ձկնորսությամբ: Ֆուտբոլիստը այդ ընթացքում մեծ ձուկ է որսացել, մի քանի անգամ լուսանկարվել հետը եւ ազատություն պարգեւել ձկանը` բաց թողնելով ջուրը: Զլատանը իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որին կից տեղադրել է տեսանյութ եւ լուաանկարներ.«Ինչպիսի՜ օր էր»,-գրել է 38-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Զլատան Իբչահիմովիչը լավ հարաբերություններ չի պահպանում միլանյան թիմի ղեկավարության հետ եւ կարող է լքել թիմը արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

View this post on Instagram

What a day! @svartzonker #mcrubber

A post shared by Zlatan Ibrahimović (@iamzlatanibrahimovic) on

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս