Լավ լուր Արցախից․ կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ կա դրական դինամիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված, երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան:

?Տեղեկացնենք, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից:




Լրահոս