ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության ճամբարակի բաժին ահազանգ ստացվեց, որ Շորժա տանող ճանապարհին մեքենայի մեջ տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ սպանության հատկանիշներով։

Ճամբարակի քրեական հետախույզների` առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու միջոցառումներին միացան մարզային ոստիկանության գործընկերները։ Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության և դեպքի մի շարք հանգամանքների վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ 36-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք էր պատճառել Շողակաթ համայնքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։




Լրահոս