![](https://armlur.am/wp-content/uploads/2020/04/94624820_2601474193435557_8010665321927016448_n.jpg)
Մայիսի 5-ից 10-ը կկայանա շախմատի Ազգերի գավաթի առցանց մրցաշարը, որին կմասնակցեն 6 հավաքականներ: Հաղորդում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:Եվրոպայի հավաքականի կազմում է ընդգրկված հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Հայկական շախմատի առաջատարի թիմակիցներն են` Մաքսիմ Վաշիե- Լագրավը,Անիշ Գիրին,Յան-Կշիշտոֆ Դուդան,Աննա Մուզիչուկն ու Նանա Ձագնիձեն: Եվրոպայի հավաքականի ավագը կլինի Գարի Կասպարովը:
Մրցաշարին կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի եւ «Մնացած աշխարհի» հավաքականները:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 180.000 դոլար:
Էդմոն Մարտիրոսյան