Նիդեռլանդների առաջնությունը չեղարկվեց. պաշտոնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդեռլանդների Արքայական ֆուտբոլային միությունը (KNVB) կայացրել է որոշում` չեղարկել երկրի 2019/20 մրցաշրջանի առաջնությունը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը:

Այսպիսով, առաջնությունը չեմպիոն չի ունենա, վտանգավոր գոտում գտնվող թիմերը չեն լքի բարձագույն դիվիզիոնը, իսկ եվրագավաթներին մասնակցելու հնարավորություն կստանան այն թիմերը, որոնք այժմ գտնվում են այդ գոտիներում:

Նշվում է, որ KNVB-ն ստիպված էր կայացնել նման որոշում, քանի որ երկրի կառավարությունը, COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով, արգելել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցաշարերի անցկացումը մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս