Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում սահմանափակումները հանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ԱՀ Պարետի 14.04.2020 թ. ընդունած N 5 որոշմամբ՝ հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Հաթերք և Վերին Հոռաթաղ, Շահումյանի շրջանի Քարվաճառ և Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք, Միրիկ և Մոշաթաղ համայնքներում սահմանվել էին անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ:

Պարետի 17.04.2020 թ. N 7 որոշմամբ հանվել էին Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք, Միրիկ և Մոշաթաղ, իսկ 28.04.2020 թ. N 10 որոշմամբ՝ Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Հաթերք և Վերին Հոռաթաղ համայնքներում վերոնշված որոշմամբ սահմանված սահմանված սահմանափակումները:

ԱՀ պարետի այսօրվա նոր՝ 02.05.2020 թ. N 11 որոշմամբ, նախորդ որոշումը ճանաչվում է ուժը կորցրած, այսինքն՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում ևս հանվում են նախկինում սահմանված սահմանափակումները:




Լրահոս