ԼՂՀ նախագահի ընտրությունները, ինչպես կասեին միջազգային դիտորդները, անցան առանց էական խախտումների: Բայց խախտումներ, բնականաբար, արձանագրվեցին:Ընտրատեղամասերը բացվեցին ժամը 08:00-ին, փակվեցին 20:00-ին: «Ժողովուրդ»-ը եղավ Ստեփանակերտի եւ Ասկերանի տարբեր ընտրատեղամասերում, որտեղ փակցված էին նախագահի թեկնածուների քարոզչական պաստառները, եւ հիմնականում արձանագրվում էին կուտակումներ ու խառնաշփոթ: Նկատենք նաեւ, որ ԼՂՀ-ում քվեաթերթիկի համար հատուկ ծրար նախատեսված չէր, որպեսզի քվեարկողն իր քվեարկությունը …