ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐ ԴԵ՞Մ Նոյ 02,2012 00:00 Երեկ՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այսօր հրավիրելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին կհրավիրվեն նաեւ ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: Վարչապետի խոսքով` ինքը Սերժ Սարգսյանից հանձնարարական է ստացել ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու՝ արդյոք վերջիններս պատրաստվում են …
ԳՈՂՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐՆ Է ԳՈՌՈՒՄ՝ ԲՌՆԵ՛Ք ԳՈՂԻՆ Նոյ 02,2012 00:00 ՀՀ նախագահին կից հանրային խորհուրդը հոկտեմբերի 30-ին քննարկում էր կազմակերպել ԱԳՆ շենքի վաճառքի արդեն իսկ կայացած գործարքի շուրջ: Խորհուրդը նամակով պետք է դիմի ՀՀ նախագահին՝ շենքի վաճառքի գործընթացը չեղյալ հայտարարելու համար: Հնարավո՞ր է՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վերանայի իր որոշումը: «Ժողովուրդ»-ի այս հարցին վարչության պետ Արման Սահակյանը պատասխանեց.-Մեծ լսարանում խնդիրը քննարկելու գաղափարը, …
ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ Նոյ 02,2012 00:00 ԲՀԿ խմբակցությունը երեկ փոխել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի իր ներկայացուցչին: Այսուհետ Մերուժան Սիմոնյանի փոխարեն հանձնաժողովում ԲՀԿ-ն կներկայացնի Վահան Բաբայանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մ. Սիմոնյանը ԲՀԿ-ում ասել է, որ այդ հանձնաժողովն իր ոլորտը չէ: Հիշեցնենք, որ նախօրեի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարցը, Սիմոնյանը դուրս էր եկել եւ այդպես էլ չէր մասնակցել քվեարկությանը: …
ՏԵՂՅԱԿ ՉԷ Նոյ 02,2012 00:00 Հոկտեմբերի 27-ի 13-րդ տարելիցին Եռաբլուր եւ Կոմիտասի անվան պանթեոն զոհերի շիրիմներին չայցելեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք իր կուսակցության ղեկավարներն այդ քայլով չեն արհամարհել հոկտեմբերի 27-ի զոհերին. «Այդ ձեւակերպումը, կարծում եմ, ճիշտ չէ եւ տեղին չէ այս …
ԹԱՆԿԱՑԵԼ Է Նոյ 02,2012 00:00 Երեկ ազդարարվեց, որ ցորենի միջազգային գինը շուկայում ավելի քան 35 տոկոսով բարձրացել է: Իսկ կթանկանա՞ ցորենը նաեւ հայկական շուկայում: «Ժողովուրդ»-ի հարցին Հայաստանի խոշոր ներկրողներից մեկի` «Մանանա գրեյն»-ի հիմնադիր Գուրգեն Նիկողոսյանը պատասխանեց. «Այո՛, հայկական շուկայում եւս սպասվում է ցորենի գնի թանկացում: Աստիճանաբար այն թանկանում է: Դրա պատճառը միայն միջազգային շուկայի թանկացումներն են: Բացի այդ, պահանջարկն էլ …
ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ Նոյ 02,2012 00:00 Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետեւանքով երկու տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքից երեկ տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Հիշեցնենք, որ նրա փայծաղը հեռացրել էին: Մյուս երկու տուժողների վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում:
ԷԼԻ ԿՎԻՐԱՀԱՏԵՆ Նոյ 02,2012 00:00 ՀԺԿ նախագահ, ՀԱԿ անդամ Ստեփան Դեմիրճյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր առողջական վիճակը կայուն է, սակայն մոտ օրերս մեկ անգամ էլ պետք է վիրահատվի: Հիշեցնենք, որ ՀԺԿ նախագահը վիրահատության էր ենթարկվել սեպտեմբերի 8-ին եւ մինչեւ վերջնականապես չապաքինվի, չի խոսի:
ՓՈՂԵՐԸ «ԿԵՐԵ՞Լ» Է Նոյ 02,2012 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նոյեմբերի 4-ին Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը վերջին անգամ մեծ շուքով կնշի Կապանի օրը: Աթայանը նոյեմբերի 13-ին իր «աթոռը» կզիջի ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին: Նշենք, որ ամեն տարի Կապանի օրը նշվել է հոկտեմբերին:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին