ՈՒ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ… Դեկ 13,2012 00:00 Երեկ վերջապես ավարտվեց ԲՀԿ-ի «հաջորդ դասը» ու հայտնի դարձավ ՀՀ նախագահի ընտրություններում այդ կուսակցության որոշումը. ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու եւ չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին:Փաստորեն, խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը մի քանի ամիս շարունակ հասարակությանը լարված պահելուց, Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելու շուրջ ինտրիգ ստեղծելուց հետո հայտարարեց ընտրություններին որեւէ ձեւաչափով չմասնակցելու, ասել է թե՝ ընտրությունները բոյկոտելու …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Դեկ 13,2012 00:00 ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է«Գագիկ Ջհանգիրյանն այս գործով ապօրինությունների համահեղինակներից մեկն է: Ես գիտեմ Ջհանգիրյանի՝ այս վերջին քաղաքական գործունեության մեջ ներգրավված լինելը, գիտեմ, որ այնտեղ ինքն անմեղ է եղել: Բայց այս գործով ես համոզված եմ, պնդում եմ, որ նա համահեղինակներից մեկն է»,-երեկ նախագահական նստավայրի դիմաց «Բանակն իրականում» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` …
ՏԵՂՅԱԿ ՉԷՐ Դեկ 13,2012 00:00 Երեկ Գյումրու քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին gala.tv-ի լրագրողը հարցրել է, թե ինչ է մտածում Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին եւ ում է պատրաստվում սատարել: Հարցին Բալասանյանը պատասխանել է հարցով. «Ինչի՞, Ծառուկյանը հայտարարությո՞ւն է արել: Ես տեղյակ չեմ»: Իսկ Սամվել Բալասանյանի տեղակալները (փոխքաղաքապետերը) gala.tv-ի լրագրողից հարցրել են, թե ինչ է ասել Ծառուկյանն իր հայտարարությունում եւ ում է …
ՏԱՐՈ՛Ն, ՍԻՐՈՒՆ ՉԷ Դեկ 13,2012 00:00 Ըստ ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Բախտամյանի գրառման՝ Երեւանի քաղաքապետարանը հավատարիմ է մնում ձեւավորված հայկական՝ մարդկանց աշխատեցնելու եւ «քցելու» ավանդույթին: Խոսքը հայտնի դալանների մասին է, որոնց նկարազարդման համար, ըստ պաշտոնական տվյալների, «ծախսվել է» 86 միլիոն դրամ, այսինքն՝ 1 մլն 200 հազար դրամ մեկ դալանի հաշվարկով: Իսկ նկարազարդող նկարիչներին, ըստ գրառման, տվել են ընդամենը ներկի փողը: Ա՜յ քեզ …
ԱՇԽԱՐՀԻ ՎԵ՞ՐՋՆ ԷՐ Դեկ 13,2012 00:00 Երեկ 21-րդ դարի վերջին «գոլդ» օրն էր՝ 12.12.12.: Եւ 8 տասնյակից ավելի զույգեր ամուսնացան, 100-ից ավելի մայրեր վիրահատության միջոցով «արտահերթ» երեխաներ ունեցան, որպեսզի իրենց բալիկները ծնվեին 12.12.12-ին: Բժիշկներից մեկն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ երեկ իրեն խնդրել են «կեսարյան» անել գիշերը՝ 00:12-ին: Ինչպես միշտ՝ «մերն ուրիշ է»:
ԴԻՄԵԼ Է ՍԴ Դեկ 13,2012 00:00 «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը դեկտեմբերի 12-ին դիմել է Սահմանադրական դատարան` ԱԺ պատգամավորի լրացուցիչ (Ավանի) ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով:
ՆՈՐԻՑ ՓԱՐԻԶՈՒՄ Դեկ 13,2012 00:00 Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կկայանա 2013թ. հունվարի վերջին Փարիզում: Եկող տարեսկզբին սպասվող հանդիպման մասին հայտարարվել է Դուբլինում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում:
ԿՓԱԿՎԻ ՄԻԱԿ ՏԱՆԻՔԸ Դեկ 13,2012 00:00 «Ա1+»-ը տեղեկացնում է, որ «Զատիկ» մանկատունը շուտով կփակվի: 19 տարի շարունակ այս կենտրոնը Երեւանի մուրացիկ եւ ծնողազուրկ երեխաների միակ տանիքն էր։
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին