ԴԵՍՊԱՆՆ ԻՐ «OK»-Ը ՏՎԵՑ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մար 16,2013 00:00 ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե Հայաստանում տեղի ունեցող հետընտրական գործընթացներն ինչ հանգուցալուծում կունենան, ասաց. «Մենք վավեր ենք ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները: Եվ պատրաստ ենք աշխատել նախագահ Սարգսյանի հետ իր պաշտոնավարման երկրորդ փուլի ընթացքում՝ զարգացնելու համար երկկողմանի հարաբերությունները եւ մեր երկրների համատեղ բարգավաճումն ու անվտանգությունը: …
Մար 16,2013 00:00 Թեեւ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեի որոշմամբ ուժի մեջ թողեց նախագահի ընտրությունների արդյունքները, սակայն իր որոշման մեջ ուշագրավ դրույթ է զետեղել. «Ընտրությունների վերաբերյալ հանրային դժգոհությունը շատ խորն է` պայմանավորված տասնամյակների ընթացքում երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման այն միտումներով, երբ սահմանադրական արժեքների ու սկզբունքների, մասնավորապես իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի ձեւախեղման վտանգ է առաջանում»: ՍԴ-ն, …
Մար 16,2013 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ այս օրերին, նաեւ՝ ՀՀԿ երեկ կայացած ԳՄ նիստի ընթացքում, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հետ մտորել է, թե ինչ կերպ կարող է այցելել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի այդ քայլը վատ հետեւանքներ չունենա: Ու հատուկ նպատակով երեկ՝ կեսգիշերին, Սարգսյանը «պատվիրակ» ուղարկեց Հովհաննիսյանի մոտ՝ ի դեմս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, որպեսզի …
Մար 16,2013 00:00 «Ժողովուրդ»-ի՝ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ում ցանկանում են ընդդիմության առաջարկով ստեղծվելիք մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմում ՀՀԿ-ից գործուղել պատգամավոր Սամվել Նիկոյանին: Սակայն ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք դեռ չեն որոշել՝ ով է անդամակցելու հանձնաժողովին: Հիշեցնենք, որ Նիկոյանը տարիներ առաջ ղեկավարել է նման …
ԱՅԼԵՎՍ ՉԵՆՔ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Մար 16,2013 00:00 Ի պատասխան նախօրեին «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի կողմից իրեն հասցեագրված քննադատական բաց նամակի՝ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բավական կոշտ կերպով հակադարձել է` նշելով, որ «զարմացած է Րաֆֆի Հովհաննիսյանի անհիմն քննադատության» կապակցությամբ. «Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին