ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ Հուլ 23,2013 00:00 Սերժ Սարգսյանի պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում ամենաշատն ինքն է ցանկանում, որ օր առաջ իշխանափոխություն լինի, եւ հիմա անում է ամեն ինչ արագացնելու համար իր հրաժարականի գործընթացը: Համենայնդեպս, վերջին ամիսներին Հայաստանում իշխանությունների համառ ջանքերով օրեցօր ավելանում են ժողովրդի խնդիրները, ինչն էլ ազդում է հասարակական տրամադրությունների վրա: Խոսքը հատկապես վերջին թանկացումների մասին է, որոնց հետեւանքով …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուլ 23,2013 00:00 ԲՐՅՈՒՍԵԼԻՑ ՊԵԿԻՆՀայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 25-26-ին Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այց կկատարի Պեկին։ Իսկ դրանից առաջ նա Բրյուսելում էր: ՈՒԶՈՒՄ ԷՐ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼՀայաստանի փրկարար ծառայությունը հուլիսի 22-ին՝ ժամը 03:33-ին, քաղաքացուց ահազանգ է ստացել, որ ինքը պատրաստվում է Հայաստանի Ազգային ժողովի մոտ ինքնահրկիզվել: Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, եւ պարզվել է, որ …
«ՎԻՊ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ Հուլ 23,2013 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ-ն միայն օդանավակայանի VIP ծառայությունից օգտվելու համար վճարել է մոտ 760 հազար դրամ. նշենք, որ յուրաքանչյուր անձի VIP-ում դիմավորելն արժի 50 հազար դրամ, ասել է թե՝ ԱԺ-ն այդքան գումար է ծախսել 15 հոգու դիմավորելու համար: Խոստովանենք՝ բավական թանկ հաճույք է:
ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է Հուլ 23,2013 00:00 Գեղարքունիքի մարզի Ազատ եւ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղերում օգոստոսի 25-ին կկայանան ՏԻՄ ընտրություններ: Ազատում ավագանու 5 անդամից 3-ն այլեւս ավագանու անդամ չեն, ուստի երկու հոգով նիստ անել հնարավոր չէ, իսկ Հալիձորում գյուղապետ Սամվել Ասրյանը հրաժարական է տվել, եւ այժմ ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը։ Անհետացման պատճառը եղել են պարտքերը, որոնց պատճառով գյուղապետարանին պատկանող մի …
ԼՔՈՒՄ ԵՆ Հուլ 23,2013 00:00 Հրաժարական է ներկայացրել հերթական գյուղապետը. այս անգամ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավար Ալբերտ Խաչատրյանը: ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է Ա. Խաչատրյանի հրաժարականը բավարարելու եւ Տարոնիկում արտահերթ ընտրություններ նշանակելու հարցը: Հիշեցնենք, որ նախկինում հրաժարական էին ներկայացրել նաեւ Շիրակի մարզի երկու գյուղապետեր, որոնք մեկնել էին արտագնա աշխատանքի՝ խոպան:
ԳՆԱՀԱՏԵՑԻՆ Հուլ 23,2013 00:00 Սերժ Սարգսյանի հրամանագրով Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամներ են նշանակվել իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Ստեփանյանը եւ իրավաբանական գիտությունների թեկնածու Հովսեփ Փանոսյանը: Հիշեցնենք, որ Վահե Ստեփանյանը մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի` իշխանությունը ներկայացնող անդամ էր:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին