«Ինչի՞ց վախենամ». Սուրիկ Խաչատրյանը` իր դեմ կատարված մահափորձի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կոտայքի մարզի Բջնի քաղաքում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը, որին ներկա էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և այլք:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրեր առաջ իր նկատմամբ տեղի ունեցած մահափորձի դեպքին, ասաց` ոչ մեկին չի կասկածում:

«Ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, ազգային անվտանգությունն աշխատում են, և մենք բոլորս պետք է հանգիստ սպասենք արդյունքներին: Երբ արդյունքները կլինեն, բոլորս կտեսնենք»,- ասաց Սյունիքի մարզպետը:

Հարցին, ինչպե՞ս ստացվեց, որ այդքան կրակոցներից ոչ ոք չվնասվեց, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դուք էլ որ բարի լինեք, ձեզ էլ կփրկի Աստված»:

Խաչատրյանը չի կարծում, որ կրկին կարող է նման բան կրկնվել և իր նկատմամբ նորից մահափորձ իրականացվի:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս