Ավտոմեքենաներ և խոշոր դրամական պարգևներ` ՀՀ լավագույն մարզիկներին. մրցանակները հանձնեցին Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը (ֆոտո, վիդեո)

Ավտոմեքենաներ և խոշոր դրամական պարգևներ` ՀՀ լավագույն մարզիկներին. մրցանակները հանձնեցին Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը (ֆոտո, վիդեո)

«Փարավոն» համալիրում այսօր տեղի ունեցավ 2016թ. Հայաստանի տասը լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էր նաև  Սերժ Սարգսյանը: Միջոցառման ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևներ հանձնեց ՀՀ լավագույն մարզիկներին: Վերջիններս արժանացան խոշոր դրամական պարգևների և Hundai Accent ավտոմեքենաների:

2016թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկները

1. Արթուր Ալեքսանյան. օլիմպիական չեմպիոն

2. Միհրան Հարությունյան. օլիմպիական փոխչեմպիոն

3. Սիմոն Մարտիրոսյան. օլիմպիական փոխչեմպիոն

4. Գոռ Մինասյան. օլիմպիական փոխչեմպիոն

5. Նազիկ Ավդալյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն

6. Հարություն Մերդինյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն

7. Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն

8. Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն

9. Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն

10. Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն

Իր հերթին մարզիկներին խոշոր դրամական պարգև հատկացրեց նաև Սերժ Սարգսյանը: