Վերջին անգամ տանից ինչ-որ մարդկանց հետ է դուրս եկել. հարազատները հարցաքննվում են. նոր մանրամասներ մարզպետի խորհրդականի անհետացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզպետի խորհրդականի անհետացումից: Մասնավորապես Սարդարապատ համայնքի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ վերջին անգամ նրան տեսել են տանից ինչ-որ մարդկանց հետ դուրս գալիս:

Պարզեցինք նաև, որ իրավապահները ներկա պահին հարցաքննում են բոլոր հարազատներին` հասկանալու համար, թե Մանուկ Սիմոնյանն ում հետ է դուրս եկել տանից, ինչ են խոսել կամ ինչ ներքին խնդիրներ են ունեցել:

Համայնքում այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:




Լրահոս