Պատանդառուին վնասազերծելիս ոստիկանության գործողությունների մասով քրեական գործ է հարուցվել

Պատանդառուին վնասազերծելիս ոստիկանության գործողությունների մասով քրեական գործ է հարուցվել

Քրգործ է հարուցվել Օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում 24-ամյա կնոջը պատանդ պահած 31-ամյա Գոռ Հակոբյանի վնասազերծելիս ոստիկանության գործողությունների մասով։

Դատախազության տեղեկատվության բաժնի պետ Գոռ Աբրահամյանը հայտնել է, թե սեպտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որոշում է կայացվել հարուցված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի (սպանությունը հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ) հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին:

«Նկատի ունենալով, որ ոստիկանության աշխատակիցների գործողություններին քրեաիրավական գնահատական տալը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների իրավասության սահմաններում է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախքան ՀՔԱՎ գրասենյակի կողմից համապատասխան հաղորդումն ստանալը հարուցված քրեական գործն արդեն իսկ ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու համար»,- նշել է նա: