«Լուսավոր Հայաստան»-ում քննարկումներն ավարտվել են. կմիանա՞ն ԲՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան»-ը մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից  սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Ծառուկյանի ղեկավարած ուժն ունի 25 պատգամավոր, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետեւաբար՝ առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության ՍԴ դիմելու հնարավորություն չի լինի։

ԲՀԿ-ն արդեն ունի 25 պատգամավորների ստորագրությամբ դիմումը ,ներկայացրել են ԼՀԿ-ին, ինչից հետո քննարկում են ունեցել «Լուսավոր  Հայաստանի»-ի իրենց գործընկերների հետ: Եվ ահա, ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն ավարտել է քննարկումները եւ վաղն առավոտյան մամուլի ասուլիս են հրավիրելու, որի ժամանակ էլ կասեն՝ միանում են ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը, թե ոչ։

Հ.Գ. Քիչ առաջ Էդմոն Մարուքյանը հայտնեց. Տեղեկացնում եմ, որ վաղն առավոտյան 10։00 ԱԺ 334-րդ սրահում տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը՝ վերջին իրավաքաղաքական գործընթացների և դրանց հետ կապված մեր կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։




Լրահոս