«Արարատի» մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Արարատի» մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբը լքել են Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգոն, Սանտոս Դաս Նևես Խամեսը, Իգոր Գաբրիել Ագուիարը, Ռաֆայել Էնրիկեն, Պավել Ստեպանեցը, Դավիդ Դավիդյանը, Թոմաս Ֆիբելը, Դմիտրի Ռիժովը, Զուրաբի Արզիանին, Արունա Լուկմանը, Օսենի Գանիյու Բոլաջին, Վեսլեն Ժունիորը, Կոնստանտին Մորոզովը և Դենիս Դեդեչկոն:

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Բիչախչյանը:




Լրահոս