Սա 21-րդ դարում իր մասշտաբներով աննախադեպ պատերազմ է. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղում թեժ մարտեր են ընթանում, երկու կողմն էլ շատ զոհեր ունեն։ «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ փորձագետներ են ասում, որ սա 21-րդ դարում իր մասշտաբներով աննախադեպ պատերազմ է, քանի որ ներգրավված են բոլոր տեսակի սպառազինությունները` տանկեր, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հրետանի, հրթիռային համակարգեր և այլն: Եվ շատ զինվորականներ ու զորքեր են ներգրավված ռազմական գործողությունների մեջ»,-ասել է ՀՀ վարչապետը։

Նա ընդգծել է, որ լայնածավալ ու դաժան մարտեր են ընթանում, բայց այս պահին Ղարաբաղի բանակը կարողանում է ապահովել պաշտպանությունը։

«Փաստորեն, կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով հսկողության տակ վերցնելու Թուրքիայի ու Ադրբեջանի պլանները ձախողվել են», – ընդգծել է Փաշինյանը:




Լրահոս