ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ աղմուկով վնասազերծված զինված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանին կալանավորելուց հետո «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նրա կինը եւս ձերբակալվել է, ապա 2 ամսով կալանավորվել եւ տեղափոխվել Աբովյանի կալանավայր: Ըստ լուրերի` վրացահայ Մարինա Հակոբյանը ոստիկանների կողմից իրենց տանը հայտնաբերված դեղերից մեկն իր «վրա է վերցրել», որպեսզի ամեն ինչ չբարդվի ամուսնու վրա: Այս լուրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Արտյուշա Հակոբյանի հայրը` Սուրեն Հակոբյանը, բացառությամբ հարսի կալանավորման պատճառի: Ասաց, թե չգիտի` ինչու են կալանավորել Մարինային: Ի դեպ, Գառնու «Սուրիկի լավաշ»-ի Սուրեն Հակոբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գառնու տարածքային կառույցի ղեկավարն է: Իսկ զինված բանդայի պարագլուխ Արտյուշը` Սուրենի որդին, ընտրությունների ժամանակ Դաշնակցության ներկայացուցչի կողմից դանակահարվել է ԲՀԿ-ի օգտին աշխատելու համար:




Լրահոս