ԹՈՂ ՊԱՏԺՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Նորքի 4-րդ զանգվածում 24-ամյա Դավիթ Օհանյանի սպանության գործով խուլիգանության մեջ մեղադրվում են այդ համայնքի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Արտակ Ավետիսյանի որդիները: ԲՀԿ մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե ինչպես են իրենց կուսակցությունում վերաբերում փաստին, որ ԲՀԿ-ականի որդիների անունները շրջանառվում են այդ քրեական գործի շրջանակներում: «Բնականաբար, ԲՀԿ-ն դատապարտում է ցանկացած հանցագործություն»,-ասաց նա: Մեր հարցին, թե մեղադրյալների հոր կուսակցական պատկանելությունն արդյոք կօգնի, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի կամ մեղմ պատիժ սահմանվի, Մհերյանն ասաց, թե ՀՀ քրեական օրենսգրքում չկա նման կետ, որ կուսակցական պատկանելիությունից ելնելով` մարդիկ նման քայլի դիմեն:




Լրահոս