ԿՐԿԻՆ ՔՆՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` երեկ կրկին հարցաքննվել են ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը: Ըստ ներկայացված մանրամասների` որոշ մարտավարական նկատառումներով Մարգար Օհանյանի դեմ է դրվել «Առաջին լրատվական»-ին տված ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարցազրույցը, որում նա ասում է, որ բենզինի յուրացումը ներելի չէ: Նշվում է, որ հարցազրույցից հետո, որը բացատրվել է որպես ընկերոջ դավաճանություն, Մարգար Օհանյանն անցել է այլ մանրամասների շարադրմանը` ցուցմունքների տեսքով: Մեր տեղեկությունը պաշտոնապես հաստատելու, նաեւ պարզելու համար, թե արդյոք պատահական է նոր հարցաքննության օրը, զանգահարեցինք ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանին, ով, սակայն, տեղյակ չէր, քանի որ նախաքննություն չի սպասարկում: Իսկ Մարգար Օհանյանի գործով քննիչ Տիգրան Թամամյանը, ի պատասխան, հղում արեց նախաքննական գաղտնիքին` ասելով, որ քննության շահերից չի բխում հայտնել, թե ով, երբ եւ ինչու է հարցաքննվում այս կամ այն գործի շրջանակներում: Հավելենք, որ երեկ կրկին հարցաքննվել է նաեւ Հովհաննես Թամամյանը. թե ինչ է ասել, առայժմ պարզել չհաջողվեց:Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը ներկայումս գտնվում է կարճատեւ արձակուրդում:




Լրահոս