Ավագանու անդամը վայր է դնում մանդատը ու դուրս գալիս ՔՊ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը վայր է դնում մանդատը: Նրան երեկ ԿԸՀ-ից հայտնել են  ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության թափուր մանդատի և համամասնական ցուցակում իր հաջորդը լինելու մասին լուրը։

«Ինքնաբացարկի դիմումներ եմ ներկայացրել՝ պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով, նաև կայացրել եմ որոշում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։ Իմ ինքնաբացարկները պայմանավորված են նրանով, որ ներքին քաղաքական պրոցեսները այսուհետ ինձ միայն հետաքրքրում են բացառապես որպես արտաքին քաղաքականության և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մի մաս, իսկ ընդունելով պատգամավորի մանդատը, կրկին հայտնվելու էի իշխանություն-ընդիմություն մրցավազքի փակ շղթայի մեջ, կրկին արտաքին և միակ թշնամիները ստվերվելու էին, իսկ զգոնությունս պակասելու», – հայտնում  է նա։




Լրահոս