Աբովյան քաղաքի ոստիկանատանը հարցաքննվել է Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրեն Հակոբյանի որդին` Անդրանիկ Հակոբյանը: Նա բերման է ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով: Ավելի ուշ բերման են ենթարկվել նաեւ Անդրանիկի կինը եւ 13-ամյա որդին: Նշենք, որ Անդրանիկ Հակոբյանն օրերս վնասազերծված ավազակային խմբի պարագլուխ Արտյուշա Հակոբյանի եղբայրն է:Ի դեպ, ՀՀ ոստիկանությունում երեկ երեկոյան խորհրդակցություն է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ` քննարկվել է ավազակային հարձակումների կատարման մեջ մեղադրվող հանցախմբի գործը: Չի բացառվում, որ բանդայի գործի քննությունը տեղափոխվի ԱԱԾ:
ԳՈՒՑԵ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ