ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է նվազել ուղեւորափոխադրումը, և ինչ փոխադրամիջոցից են օգտվում քաղաքացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում ՀՀ-ում ուղեւորափոխադրումները նվազել են 63.4 տոկոսով:

Նախորդ տարվա հունվար-նոյեմբերին զգալի պակասել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 65.8 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները 2020-ի 11 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են` 52.3 տոկոսով: Այսինքն` նախորդ տարվա 11 ամիսներին տաքսիներից օգտվել է 2 մլն 39 հազար մարդ: Մանագետները սրան եւս բացատրություն ունեն. բանն այն է, որ Հայաստանում շեշտակի ավելացել է ավտոպարկը: Մեր հանրապետությունում 2017-2018 թվականների ընթացքում գրեթե յուրաքանչյուր ընտանիք զբաղված էր մեքենա ներկրելով:

Անկում արձանագրվել է նաեւ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ոլորտում, ծավալները բավականին նվազել են, հիմնականում զբոսաշրջիկների  հաշվին: Անկումը կազմել է 75.6 տոկոս: ArmLur.am-ը պարզեց նաեւ, որ պակասել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները 46.8 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է:




Լրահոս