Հանդիպում վարչապետի հետ. իմքայլականները վաղվան վճռական են տրամադրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը: Ըստ մեր տեղեկությունների՝ օրակարգում եղել է վաղվա` մարտի 1-ի հանրահավաքի և երթ անցկացնելու հարցը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբակցությունը վճռական է տրամադրված, ավելին խմբակցության մեծամասնությունը «դուխ» է տվել վարչապետին ու հորդորել առանց «թավիշի» առաջ շարժվել: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ որևէ հարցում զիջումների չգնալու «թեզը» առաջ են տանում իմքայլական պատգամավորներ` Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արփի Դավոյանը, Լենա Նազարյանը և այլք:

 

Իմքայլականները հանդիպմանը հայտարարել են, որ վաղվա հանրահավաքը բազմամարդ է լինելու ու ապացուցելու են, թե իրենք են ժողովրդի իշխանությունը, ու այն չեն կարող իրենցից «խլել»:

Հիշեցնենք, որ վաղը 18.30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց համակիրներին հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի, այնուհետև՝ երթի, որին իմքայլականները շատ ակտիվորեն նախապատրաստվում են: Ի դեպ, գրեթե բոլորը իրենց ֆեյսբուքյան էջերում կոչ են անում միանալ իրենց:

Հայտնի է նաև, որ 18:00 հանրահավաք է անցկացնելու ընդդիմությունը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս