Սերժ Սարգսյանը Արթուր Վանեցյանի կուսակցության գրասենյակում է. հարցեր են հստակեցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում այս պահին հավաք է ընթանում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ հանդիպմանը ներկա է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Ըստ մեր տեղեկությունների` ՀՀԿ-Հայրենիք դաշինքի շտաբի հավաքն է, որտեղ կուսակցության լիդերները և կարկառուն ներկայացուցիները քննարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր, հստակեցումներ իրականացնում: Ըստ մեր տեղեկությունների` դաշինքը դեռևս վերջնական որևէ որոշում չունի ցուցակների հերթականության, անձանց ընդգրկման վերաբերյալ:

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մինչ այս հավաքը ևս նմանատիպ հանդիպում քննարկում են ունեցել:

Սոնա Գրիգորյան




Լրահոս