ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատերազմից հետո չունենք կահավորված առաջնագիծ». պատգամավորի կարևոր հարցն ու վարչապետի պահվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմաններին տեղի ունեցածը եկավ ապացուցելու, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ճիշտ էր, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սխալ: Բանն այն է, որ մայիսի 3-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն սփոփող պատասխանի փոխարեն Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց եւ ավելին՝ պատգամավորին մեղադրեց գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեջ:

Եվ ահա, ինչ ունենք այս հարցուպատասխանից 10 օր անց: Այժմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով երեկ Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերին,  նշում է. «Սա դիվերսիոն անցում է»:

Եվ այսպես, ամփոփելով այս ամենը, կարող ենք եզրակացնել, որ ուրեմն առաջնագիծ չենք ունեցել, այն պահող չենք ունեցել, որ հակառակորդը կարողացել  է առանց կրակոց առաջ գալ: Ի վերջո, դա Հայաստանի պետական սահմանն է, ինչպես են նրանք կարողացել 3.5 կմ առաջ գալ, ովքեր են պահում սահմանները: Կամ եթե այդ ամենը դիվերսիա է եւ Հայաստանի պետական սահմանը հատած ադրբեջանցիները դիվերսանտներ են, ապա ինչու նրանց գերի չենք վերցրել:

Վարչապետը Անվտանգության խորհրդի ժամանակ նաեւ հայտարարեց՝ ճգնաժամային վիճակ է: Իսկ այս ճգնաժամային վիճակում որ պաշտոնյաներն են գնացել դեպքեի վայր եւ ինչ են արել: Եվ որքան էլ վարչապետի պաշտոնակատարը փորձում է գաղտնիքի անվան տակ չխոսել առաջնագծի վիճակի մասին, պարզ է մեկ բան՝ առաջնագիծը չի կահավորվում:

Մանրամաները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս