
Գազայի հատվածի բնակիչների շրջանում արձանագրվել է մահվան մի քանի դեպք, որոնց պատճառը, ամենայն հավանականությամբ, անհայտ թունավոր նյութերն են։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Samaa News տեղեկատվական հարթակը։
«Նահատակների մի քանի մարմիններ բերվել են Աշ-Շիֆաա բժշկական համալիր և, ինչպես հաստատվել է դատաբժշկական փորձաքննության ընթացքում, մահվան անմիջական պատճառը եղել է շնչահեղձությունը, ինչը ցույց է տալիս, որ նրանք, ամենայն հավանականությամբ, ենթարկվել են թունավոր գազերի ազդեցությանը»,- հաղորդում է անկլավի առողջապահական գերատեսչությունը:
Հաղորդագրությունում նաև նշում է, որ մահացածներից վերցվել են «անհրաժեշտ նմուշները համապատասխան թեստերը կատարելու համար»:
Թե հենց ինչ պայմաններում են մարդիկ մահացել, առողջապահության նախարարությունը չի հստակեցնում:
Ըստ գործակալության՝ Sky News Arabia հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ պաղեստինցիների մահվան պատճառն է դարձել «թունավոր գազերի ներշնչումը, որոնք արձակել է իսրայելական բանակը»։