
Հենրիխ Մխիթարյանը դադարեցրել է «Ռոմայի» հետ բանակցությունները պայմանագիրը երկարաձգելու շուրջ՝ կապված Ժոզե Մոուրինյոյի հետ, որն ամռանը կգլխավորի հռոմեական ակումբը:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, Մոուրինյոյի գալը դրդել է հայ ֆուտբոլիստին դիտարկել այլ տարբերակներ: Դա պայմանավորված է Մխիթարյանի ու Մոուրինյոյի բարդ հարաբերություններով, որոնք ձևավորվել էին այն ժամանակ, երբ հայ ֆուտբոլիստը նրա ղեկավարության տակ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:
Մխիթարյանը կարծում է, որ Մոուրինյոյի պարագայում կարող է կորցնել առաջատարի իր դիրքը հռոմեական ակումբում: Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել է 12 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: