
Օգոստոսի 29-31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Սիսիան, Արարատի մարզի Մասիս քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիա գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։