Աստղերը Քոչարյանին հուշում են ակտիվ լինել. պասիվությունը ակտիվացնում է անհայրենիք տեսակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանան մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Եւ այսպես.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Ձիու տարում ծնված Ռոբերտ Քոչարյանի համար կյանքի հետաքրքրությունները շարունակելու են նույնը մնալ, ինչ 2022 թվականին. սեփական առողջությունը, սպորտով զբաղվելու անշեղ գործելաոճը եւ հայրենիքի համար մտհոգությունները, որոնք դրսեւորվում են տարբեր կերպ:

2023-ի կանխատեսումներն ասում են, որ ձիերը հիանալի առողջություն կունենան տարվա ընթացքում: Սակայն նրանց էմոցիոնալ առողջությունը խնդիրների առաջ կկանգնի։ Հարաբերությունները կբախվեն բազմաթիվ մարտահրավերների: Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի հեռացվեն խոչընդոտները և հարաբերությունները դառնան ավելի կայուն և հաճելի:

Դուք վերջականապես հասկացաք, որ քաղաքական նորելուկ թիթեռնիկ գործիչների հետ, որոնք հավակնում են կուսակցապետ լինել, չարժե ճանապարհ գնալ: Եւ նրանցից օր առաջ ազատվելը ձեզ ավելի կուժեղացնի: Շարունակեք Ձեր հաստատուն կեցվածով առաջ գնալ, շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ. կայուն արժեքը ընտանիքն է: Աստղերը հուշում են այս տարում առավել ակտիվ լինել, քանի որ Ձեր պասիվությունը ակտիվացնում է անհայրենիք տեսակին:

Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում




Լրահոս