Ծխախոտ արտադրողները կվերահսկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մտադիր է վերահսկել ծխախոտային արտադրատեսակների շարժը շրջանառության մեջ մտնելուց մինչեւ վաճառք: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա մարտի 1-ից ծխախոտային արտադրատեսակները նույնականացման միջոցներով կդրոշմավորվեն: Սա թույլ կտա վերահսկել յուրաքանչյուր միավոր ապրանքի շարժը շրջանառության մեջ մտնելուց մինչև սպառում, իսկ տեղեկությունը կփոխանցվի ՀՀ պետական եկամուտների կոմիտե։ Իսկ ակցիզային դրոշմավորման դեպքում ապրանքի վերաբերյալ տեղեկությունը ամբողջական չի փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե։

Նշենք, որ այս մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Պետական այս կառույցում հույս ունեն, որ կկրճատվի ստվերը եւ կեղծ ապրանքների շրջանառությանը վերջ կդրվի։

Արդյոք տնտեսվարողները կողմ կլինեն այս որոշմանը, ցույց կտա ժամանակը: Բայց չի բացառվում, որ այս ամենի արդյունքում լրացուցիչ ծախսեր առաջանան:

Ս.Հ.




Լրահոս