92 մլն եվրո. Հայաստանը նոր վարկ է վերցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը նոր վարկ կվերցնի՝ 92 մլն եվրո արժողությամբ: Պայմանագիրը կստորագրվի  Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև՝ «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» անվամբ:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2023 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։

Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,

Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,

Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։

Ն.Հ.




Լրահոս