Երևանի և Լոռու որոշ հասցեներում գազմատակարարման անջատումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցի թիվ 1-ից մինչև 35 հասցեների առանձնատների, Մամիկոնյանց նրբանցքի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Գուգարք, Փամբակ բնակավայրերի գազասպառողների, «Ռոբ և Կարեն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Ա.Բ. Պրոյեկտ» ՍՊԸ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:




Լրահոս