Ռոնալդուն ակնարկել է, թե որտեղ կշարունակի կարիերան հաջորդ մրցաշրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Ալ-Շաբաբին» (3:2) հաղթելուց հետո կարճ մեկնաբանություն է տվել իր ապագայի վերաբերյալ։ Պորտուգալացին այս խաղում խփել է հաղթական գոլը:

«Ես շատ երջանիկ եմ «Ալ-Նասրում»: Հաջորդ մրցաշրջանն էլ ավելի լավը և ուժեղ կլինի»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում TCR-ը:

Mundo Deportivo իսպանական հրատարակությունը մայիսի 23-ին հայտնել էր, որ Ռոնալդուն գոհ չէ Սաուդյան Արաբիայում առկա ենթակառուցվածքներից: Նշվում էր, որ հարձակվողը ցանկանում է ժամկետից շուտ խզել պայմանագիրն ակումբի հետ։




Լրահոս