Քիչ առաջ հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի խափանման միջոցը։ Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով չորս տարվա ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվի, այդ պատճառով էլ նա ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ այսպիսի սցենարի մասին այսօր առաջինը գրել էր ArmLur.am-ը։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նշել, որ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլելիս իրեն են մոտեցել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, այդ կինն իր համար անսպասելի վարել է այն, ապա նաև ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Երբ վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել: