Օգոստոսի 25-ին երգահան, երգիչ Հայկոն կդառնար 50 տարեկան:
Երկու տարի առաջ ՝ սեպտեմբերի 21-ից մամուլը սկսեց ողողվել մեծ երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի՝ Հայկոյի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերով: Տխրության ու անհանգստության ֆոնին մեծ էր նաև հույսն ու աղոթքները՝ սիրելի երգչին առողջացած ու իրեն հարազատ դարձած բեմին տեսնելու:
Ութօրյա կյանք ու մահու համառ պայքարից հետո, ցավոք, շատերի սրտի ու սիրո երգիչը, շատերի ընկերը, հարազատն ու սիրելին հանգստության խորհրդանիշ դարձած Հայկոն հեռացավ կյանքից: Շուրջբոլորը լռեց, մեծն երգահանի արվեստը սկսեց ավելի բարձր հնչել…
Հայկոյի երկամյա ֆիզիկական բացակայությունը չի դարձել խոչընդոտ նրա յուրօրինակ արվեստի տարածման համար: «Հայկոյական»-ը շարունակվում է անգամ նրա բացակայության պարագայում:
Օգոստոսի 25-ին Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ տեղի կունենա մեծ համերգ՝ նվարված մեծ երաժշտի 50-ամյակին: Հայտնի մենակատարներ եւ արտիստներ նոր շունչ կտան Հայկոյի ստեղծագործություններին:
Համերգի նախնական փորձից հրապարակումներ են արել մի շարք հայտնիներ, որոնք մասնակցելու են համերգին: Մասնավորապես, ելույթ են ունենալու Էմմին, Էրիկը, Ներսես Ավետիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռազմիկ Ամյանը և այլք: Նրանք ինստագրամյան իրենց էջերում հրապարակումներ են արել սպասվելիք համերգից:
Ինչպես են պատրաստվում Հայկոյի մենահամերգին՝ այստեղ
Մարիամ Ղազարյան