Պետական կառույցներում հրահագնվել է ներկայանալ ՔՊ-ի հանրահավաքին. ի՞նչ է սպասվում վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն վաղը՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է:

ArmLur.am-ն առաջինն էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավը մտադիր է սահմանափակել մեծ հանրահավաքով, որին մասնակցելու է ողջ իշխանական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Վաղը երեկոյան ՔՊ-ականներն իրենց աջակիցների հետ քայերթ կսկսեն Էրեբունի թանգարանից դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ ամփոփիչ հանրահավաք տեղի կունենա:

Իշխանությունն արդեն տևական ժամանակ է՝ պատրաստվում է այդ հանրահավաքին, քաղաքապետարանի շենքի առջև մեծ բեմ են հավաքել, որպեսզի ելույթ ունենան: Հանրահավաքին երկար ելույթով հանդես է գալու նաև Նիկոլ Փաշինյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանականները ողջ պետական ռեսուրսը կենտրոնացնելու են այդ օրվա հանրահավաքին, ամեն ինչ անելու են, որ մարդաշատ լինի այն, որպեսզի ցույց տան, թե ինչքան բարձր ռեյտինգ ունեն իրենք մայրաքաղաքում:

Պետական ապարատներում աշխատողներն արդեն հրահանգներ են ստացել, որ երեկոյան՝ աշխատանքային ժամից հետո, պարտադիր գան քայլերթի, հետո՝ հանրահավաքի, ավելին՝ աշխատակիցներին հրահանգվել է, որ ոչ միայն իրենք գան, այլ նաև մարդիկ բերեն իրենց հետ:




Լրահոս